211652_close_icon
views-count2558 դիտում article-date 16:49 22-01-2021

Ադրբեջանի քաղաքացին փորձել է թմրանյութի մեծ խմբաքանակ մտցնել Վրաստան

Ադրբեջանի 29-ամյա քաղաքացին փորձել է ապօրինի կերպով մեծ քանակությամբ թմրանյութ մտցնել Վրաստան: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.apsny.ge/2021/mil/1611351115.php]Грузия Онлайн[/url] պորտալը՝ հղում տալով Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը: Դեպքը տեղի է ունեցել Կարմիր կամուրջ անցակետում (վրաց-ադրբեջանական սահման): Տղամարդու անձնական զննության ժամանակ իրավապահները առգրավել են «մեթադոնի» երկու փաթեթ՝ 119,21 գրամ ընդհանուր քաշով: Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել է ՆԳՆ քրեական ոստիկանության կենտրոնական վարչության և Ֆինանսների նախարարության հարկային ծառայության մաքսային վարչության աշխատակիցների կողմից: Հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 260-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետի և 262-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետի համաձայն, ինչը ենթադրում է հատկապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի ձեռքբերում, պահում և դրանց անօրինական ներմուծում Վրաստանի տարածք»: Այս հանցագործությունը նախատեսում է 15-ից 20 տարի ազատազրկում կամ անժամկետ կալանք:

Նմանատիպ նյութեր