211652_close_icon

Փորձել են անօրինական կերպով Թուրքիայից Վրաստան մտցնել միգրանտների մի խումբ

views-count1093 դիտում article-date 15:50 18-01-2025
Շինարարական ապրանքներով լի մեծ բեռնատարով փորձել են անօրինական կերպով Թուրքիայից Վրաստան մտցնել միգրանտների մի խումբ, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին։

Դեպքը տեղի է ունեցել «Սարպի» անցակետում։ Պետական սահմանի անօրինական հատման եւ ներգաղթյալների անօրինական տեղափոխման փաստով ձերբակալվել է Թուրքիայի վեց քաղաքացի։ Նրանց մեջ է նաեւ բեռնատարի 44-ամյա վարորդը։

Քննությունը շարունակվում է։ Ձերբակալվածներին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում։

Նմանատիպ նյութեր