211652_close_icon
views-count9732 դիտում article-date 23:32 21-01-2021

Նիկոլ Փաշինյանի խոսքն արժեք չունի, այս դավաճանը ոչինչ չի որոշում և քանի դեռ նա է ՀՀ վարչապետը, գերիների հարցը վերջնական լուծում չի ունենալու․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ հանդիպումներում միայն հանդես է գալիս խնդրողի դերում և գերիների հետ կապված հարցում տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այդ խնդիրն այստեղ համարեց առաջնահերթություն, բայց գնաց ու ոչինչ չարեց, սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա ոչինչ որոշող չէ և անգամ ամենասկզբունքային հարցերի համար նրա խոսքն արժեք չունի Ալիևի օրակարգում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/01/21/meliq-shahnazaryan/3502171?fbclid=IwAR0j4Opa4FpYDuL94dhEKimIYSh4FmdHhrJenldLG1HaRvHOhZcVgonxoWI]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում գերիների հետ կապված հարցերին չպատասխանելու և թեման շեղելու մասին: «Ես ավելի քան համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի նման վարքագիծը պայմանավորված է մի պարզ հանգամանքով՝ նա չի կարողանում վերահսկել իրավիճակը, ինքնուրույն որոշումներ կայացնել ՀՀ-ի համար կարևոր խնդիրների համար: Նա չի գնում Ալիևի հետ ինչ-որ բան քննարկելու, նա գնում է Ալիևին տեսնելու այն հույսով, որ Ալիևն այս անգամ ինչ-որ շանսեր կտա նրան»,-ասաց նա: Ըստ նրա՝ երբ բանակցություններում Փաշինյանի մոտ ոչինչ չի ստացվում, նրան երկրի ներսում լոկ մնում է ժողովրդին խաբել, անհասկանալի հայտարարություններ անել, հարցերից շեղվել: «Փաշինյանն այնքան անցավ անթույլատրելիի սահմանը, որ հայտարարեց, թե որևէ Կառավարության ժամանակ այդքան գերի Ադրբեջանից չի վերադարձվել, ինչքան իր օրոք՝ առանց գիտակցելու, թե ինչ դատարկաբանություն է խոսում, որովհետև այդ գերիներն էլ Ադրբեջանում են հայտնվել հենց իր և իր դավաճանության, իշխանության ապաշնորհ կառավարման հետևանքով»: Նշենք, որ երեկ ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ասաց՝ գերիներ ունենալու դեպքում մեր առաջին ռեակցիան հետևյալն է, ինչպիսի՞ վարքագիծ դրսևորել, որ հակառակորդի մոտ գտնվող գերիների անվտանգությունը կասկածի տակ չդրվի և դիտարկմանը, թե երբ կար եռակողմ ստորագրված փաստաթուղթ, ըստ որի, գերիների վերադարձ պետք է իրականացվեր բոլորը բոլորի դեմ սկզբունքով, ապա ինչպե՞ս է ստացվում, որ հիմա մենք պետք է զիջողականություն դրսևորենք։ Արձագանքելով այս մտքին՝ քաղաքագետն ասաց․ «Հայաստանն իր մասով գերիների վերադարձը ոչ միայն մինչև վերջ է կատարել, այլ նաև գերակատարել է այդ կետը՝ վերադարձնելով հանցագործներին: Բայց Փաշինյանը հիմա այսպես է խոսում մի պարզ պատճառով՝ նա գիտի, որ գերիների հարցը ամենախոցելին և ամենաէմոցիոնալն է հասարակության մոտ ու փորձում է հարցը շեղել, հանրային դժգոհություններն էլ հանդարտեցնել, բողոքի ալիքը քողարկել»։ Հարցին, թե ի վերջո գերիների հարցն ինչ ճանապարհով է լուծվելու, քանի որ քաղաքական ճանապարհը շարունակում է լռել, Մելիք-Շահնազարյանը պատասխանեց՝ գերիների հարցը լուծելու բազում տարբերակներ կան, սակայն դրանից և որևէ մեկը չի կարող կյանքի կոչվել, քանի մեր իշխանության կազմը այն է, ինչ կա: «Քանի դեռ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Ալիևի կոշիկները լիզող, դավաճան Նիկոլ Փաշինյանը, ապա այդ հարցը չի ունենալու վերջնական լուծում»: Ըստ նրա՝ խնդիրը կլուծվի միայն այն դեպքում, երբ Հայաստանում իշխանության գան արժանապատվություն ունեցող անձինք, որոնքն էլ գերիների վերադարձի խնդիրը կլուծեն և՛ քաղաքական և՛ իրավական ճանապարհով և՛ Ադրբեջանի ձեռագրով: Քաղաքագետը անդրադարձավ նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե հայկական կողմը գերիների ցանկը ոչ ամբողջությամբ է ներկայացրել: Ըստ նրա՝ սրանից պարզ է դառնում, որ հայկական կողմն անգամ չգիտի, թե քանի գերի կա, զինվորներից ով որտեղ է:

Նմանատիպ նյութեր