Այս պահին կողմերից միջնորդները չեն ակնկալում բանակցություններ. Հրանտ Մելիք -Շահնազարյան
Այս պահին քաղաքական մակարդակով ո̕՛չ Ադրբեջանից , ո՛չ Հայաստանից միջնորդները չեն ակնկալում վերսկսում:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը:
«Այս մասին խոսք չկա, կա խոսք՝ բանակցությունները վերսկսելու համար նախապատրաստական աշխատանք տանելու մասին»,-ասաց քաղաքագետը:
Նրա ամփոփմամբ՝ այսինքն՝ ըստ էության գտնվում ենք այս բանակցությունների նախապատրաստական փուլում, որի հիմնական խնդիրը պատերազմի վերսկսման բացառումն է:
Իսկ հետագայում, եթե հաջողվի, լուծել սահմանային միջադեպերի վերահսկողության ու հետաքննության խնդիրները, որոնք միտված են անվտանգության բարձրացմանը: