211652_close_icon
views-count1268 դիտում article-date 21:45 21-01-2021

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին. անդրադարձ է կատարվել երկու երկրների առջև ծառացած մարտահրավերներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Իր բարեմաղթանքները բերելով դեսպանին նշանակման առիթով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Մայր Աթոռի և Բելառուսի Հանրապետության իշխանությունների, ինչպես և դեսպանատան միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ և արդյունավետ փոխգործակցություն։ Նորին Սրբությունն արձանագրեց, որ երկու ժողովուրդների բարեկամությանն իրենց նպաստն են բերում նաև Հայոց Եկեղեցին և Բելառուսի Ուղղափառ Եկեղեցին։ Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Բելառուսի հայ համայնքի և նրա հոգևոր կարիքների հանդեպ դրսևորվող ուշադրությանը, մասնավորապես Մինսկում հայկական եկեղեցու կառուցման նպատակով հողահատկացման գործընթացին։ Իր հերթին Ալեքսանդր Կոնյուկը հաստատեց, որ երկու երկրների միջև առկա են ամուր և եղբայրական կապեր, որոնք էլ ավելի պիտի զորանան ու զարգանան։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև երկու երկրների առջև ծառացած մարտահրավերներին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր