Թուրքիայի խոշորագույն բանկը պատրաստվում է Շուշիում մասնաճյուղ բացել
Թուրքիայի խոշորագույն Ziraat Bank բանկի դուստր ընկերությունը՝ Ziraat Bank Azerbaijan ԲԲԸ-ն, պատրաստվում է Շուշի քաղաքում մասնաճյուղ բացել, բանկի վարչության նախագահ Ավնի Դեմիրչին հղումով հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք Շուշիում նոր մասնաճյուղի համար հարմար վայր ենք փնտրում։ Բացելով մասնաճյուղը ԼՂ-ում` մենք նախատեսում ենք արտոնյալ վարկեր տրամադրել այդ տարածաշրջանի գործարարներին՝ ինչպես պետական կառույցների միջոցով, այնպես էլ սեփական հնարավորությունների հաշվին»,-նշել է նա։
Նա նաև հայտարարել է Թուրքիայում Caspian Energy Club-ի ներկայացուցչության բացման մասին՝ նշելով․ «Այդ ներկայացուցչության միջոցով մենք Թուրքիայից և սևծովյան ավազանի այլ երկրներից ներդրումներ կներգրավենք ԼՂ»։