211652_close_icon
views-count50755 դիտում article-date 15:03 21-01-2021

Ռուսական այս հրթիռը կարող է ամբողջովին վերացնել ԱՄՆ-ն. Sina

Չինական Sina հրատարակությունը հոդված է հրապարակել ռուսական ՌՍ-28 «Սարմատ» հրթիռների մասին՝ նշելով, որ այս զինատեսակը կարող է ամբողջովին վերացնել ԱՄՆ-ն: Հոդվածը թարգմանաբար ներկայացրել է[url=https://inosmi.ru/inoblog/20210121/248954644.html] inosmi.ru [/url]կայքը: Դրանում մասնավորապես նշվում է, որ ՌՍ-28 «Սարմատ»-ը վերջին սերնդի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է Ռուսաստանում, և բոլորը պետք է ավելի հստակ պատկերացում ունենան դրա մասին: Որպես Ռուսաստանի ամենաարժեքավոր զենք՝ այն ապահովում է ՆԱՏՕ-ի միջուկային զսպումը: Ավելի վաղ ռուս զինվորականները հրթիռի լուսանկարներ էին հրապարակել և նշել էին, որ շուտով կիրականացվեն առաջին փորձարկումները, բայց գործընթացը հարթ չի ընթացել, քանի որ հայտնաբերվել էին որոշ անսարքություններ և փորձարկումները հետաձգվել էին: Ավելի ուշ, գործարկչի հետ կապված խնդրի պատճառով, փորձարկման ծրագիրը կրկին հետաձգվել էր: Չնայած բոլոր շրջադարձերին, փորձարկումների սկիզբը գրավել է շատ երկրների ուշադրությունը: Պատճառն այն է, որ հրթիռի հզորությունն աննախադեպ է: Անգամ ԱՄՆ-ն դժվար թե որոշ ժամանակ դրա դեմ լավ արձագանքման ծրագիր մտածի: Ռուսաստանի կողմից տրամադրված տեղեկատվությունից հայտնի է, որ «Սարմատ»-ի ընդհանուր քաշը մոտ 100 տոննա է, կրակոցի հեռահարությունը առնվազն 10 000 կիլոմետր է, հրթիռը կարող է կրել մինչև 16 կառավարվող մարտագլխիկ, ներառյալ Ռուսաստանի կողմից մշակված վերջին գերձայնային մարտագլխիկները: Հաղորդագրությունների համաձայն՝ այս տեսակի մարտագլխիկը կարելի է համատեղել սովորական զինամթերքի հետ, այն կարող է կրել նաև միջուկային ռումբեր: Այս ազդեցության ուժն աննախադեպ մեծ է: Ռուսաստանի զինված ուժերի ամենահզոր միջմայրցամաքային հրթիռն արժե ավելի քան 70 միլիարդ ռուբլի: ԱՄՆ զինված ուժերը նշել են, որ դրան կարելի է պատասխանել միայն 500 հրթիռով, այդպիսով այն ապահովում է ՆԱՏՕ-ի միջուկային զսպումը: Չնայած «Սարմատ»-ի քաշը «Վեովոդա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՆԱՏՕ-ն այն անվանում է «Սատանա») քաշի միայն կեսն է, նրա օգտակար բեռի քաշն ավելի մեծ է, քան «Սատանա»-ի նախորդ մոդելներինը: Բացի այդ, այն ավելի լավ է հաղթահարում հակաօդային պաշտպանության համակարգերը: Այդպիսի ուժը ստիպել է ԱՄՆ-ին կծել լեզուն: Նույնիսկ եթե օգտագործվի ամերիկյան հակահրթիռային պաշտպանության ամենահզոր համակարգը, դա մեծ ազդեցություն չի ունենա այս զինատեսակի դեմ: 2009 թվականին Ռուսաստանը նախաձեռնել է «Սարմատ» հետազոտական նախագիծը: Պաշտպանության նախարարն անձամբ է հետևել նախագծին: Ռուսաստանի կառավարությունը ավելի քան 70 միլիարդ ռուբլի է հատկացրել հետազոտության և զարգացման համար, ինչը ենթադրում է, որ կառավարությունը մեծ հույսեր է կապում նոր հրթիռի հետ: Փաստորեն, դժվար չի նկատել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիմակայությունում «Սարմատ»-ը կդառնա ուժային հավասարակշռության փոփոխման առանցքային կետ: «Վեովոդա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Ռուսաստանի զինանոցում է հայտնվել 1970-ականներին, այժմ արդեն հնացել է: «Սարմատ» հրթիռի հիմնական նպատակը նախորդին փոխարինելն է: Այժմ նոր հրթիռներն արդեն մարտական հերթապահություն են ստանձնել: Դրա հզոր բնութագրերը խիստ մտահոգում են Պենտագոնին, քանի որ գրեթե անհնար է խափանել «Սարմատ»-ի թռիչքը: «Սարմատ»-ի առաջին պաշտոնական թռիչքը տեղի է ունեցել 2015 թվականին: Հրթիռն օգտագործում է ամենաժամանակակից շարժիչները՝ հեղուկային հրթիռային շարժիչները երկու աստիճանով «ընկղմված» են վառելիքի բաքի մեջ: Սա ռուսական զինուժի նորագույն մշակումն է: Չնայած Ռուսաստանն այս հրթիռում չի օգտագործում ավելի առաջադեմ պինդ վառելիքով շարժիչներ, նա մեծ փորձ ունի հեղուկ հրթիռային շարժիչների մշակման և գործարկման ոլորտում: Հաղորդվում է, որ «Սարմատ»-ն ունի երկու տարբերակ՝ մեկը Միացյալ Նահանգների համար, մյուսը՝ Եվրոպայի: Տարբերությունը հիմնականում կրակի հեռահարության և արձակման քաշի մեջ է, բայց երկու տարբերակներն էլ կարող են կրել կառավարվող միջուկային մարտագլխիկներ: Հրթիռի շրջանաձև հավանական շեղումը մոտ 150 մետր է: Անհրաժեշտ է ընդամենը մեկ հրթիռ, որպեսզի Ֆրանսիայի պես հսկա երկիրը անհետանա երկրի երեսից: Նման տասը հրթիռները կապահովեն ամերիկացիների ամբողջական ոչնչացումը: Նույնիսկ սարսափելի է մտածել այս ամենի մասին:

Նմանատիպ նյութեր