Հրդեհ՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. չգործող կաթսայատանն առաջացած կրակի տարածումը կանխել են հրշեջները. բնակիչներն էլ ասում էին՝ Երևանի քաղաքապետը ցանկության դեպքում կարող է այս աղբանոցը վերացնել ու ստեղծել խաղահրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 3-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի 41 Ա շենքի բակում գտնվող շինությունում կրակ և ծուխ է նկատվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ և թիվ 12-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Մնացականյանն ու Մարիամ Սահակյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ավագ համայնքային ոստիկան Ռազմիկ Ավագյանն ու համայնքային ոստիկան Գևորգ Ավետիսյանը:
Փրկարարները նախ կանխել են նշված բակում գտնվող, սակայն չշահագործվող, ԽՍՀՄ տարիներից եղած կաթսայատանը կուտակված աղբում առաջացած կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, ոոր տարածքը գազաֆիկացված չէ:
Հրդեհի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ խնդրում ու պահանջում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին, որպեսզի այս տարածքը, ըստ իրենց՝ քարե անպետք շինությունը, որն ավելի շատ աղբավայր է հիշեցնում, ապամոնտաժեն, քանդեն, քանի որ այն չի ծառայում այլևս բուն նպատակին, ու փոխարենը երեխաների համար կարող են ստեղծել բարվոք ու հարմարավետ խաղահրապարակ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։