2172 դիտում
14:46 21-01-2021
ԱՄՆ-ն Իրաքից 200 զինվորականների Է տեղափոխել Սիրիայի հյուսիս-արեւելք. Syria TV
ԱՄՆ-ը Իրաքից 200 զինվորականների Է տեղափոխել Սիրիայի հյուսիս-արեւելք: Այդ մասին հաղորդել Է [url=https://www.syria.tv/]Syria TV[/url] սիրիական պետական հեռուստաալիքը:
Զինծառայողներին, հեռուստաալիքի տվյալներով, ուղղաթիռներով տեղափոխել են աշ-Շադդադի եւ Էլ-Հասելե բազաներ, ինչպես նաեւ Դեյր Էզ Զորի նահանգում գտնվող «Էլ-Օմար» նավթի հանքավայր եւ «Կոնիկո» գազի հանքավայր:
ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները 2014 թվականից Սիրիայում եւ Իրաքում ռազմական գործողություններ են անցկացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, ընդ որում՝ Սիրիայում գործում են առանց երկրի իշխանությունների թույլտվության: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դեռ մինչեւ 2016 թվականին ընտրվելը խոստացել Էր զորքերը դուրս բերել Արաբական Հանրապետությունից, իսկ 2016 թվականի դեկտեմբերին հայտարարել Է այդ մասին: Սակայն հետագայում նա որոշում Է ընդունել զինվորականների մի մասին թողնել նավթի հանքավայրերի պահպանության համար, որոնցից եկամուտներն ստանում են ԱՄՆ-ի դաշնակից «Սիրիայի դեմոկրատական ուժերը»:
Սիրիայի պաշտոնական իշխանություններն այդ գործողությունները համարում են բռնազավթում, հաղորդել Է [url=https://ria.ru/20210121/siriya-1593935287.html]ria.ru[/url]-ն:
Նմանատիպ նյութեր
4249 դիտում
13:49 05-10-2021
Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք. ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ
1412 դիտում
20:34 02-12-2022
Երկրաշարժ՝ Մեղրիից 7 կմ հյուսիս-արեւելք ընկած հատվածում
1772 դիտում
22:14 13-11-2019
Ամերիկյան ռազմտեխնիկայով շարասյունը Իրաքից տեղափոխվել է Սիրիայի տարածք
Այս բաժնից
1390 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1600 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1615 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ