211652_close_icon
views-count1313 դիտում article-date 20:34 02-12-2022

Երկրաշարժ՝ Մեղրիից 7 կմ հյուսիս-արեւելք ընկած հատվածում

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից դեկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը՝ 19:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 15:33-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 38.96⁰ եւ արեւելյան երկայնության 46.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Իրան սահմանային գոտի` Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Նախարարությունից հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր գյուղերում` 3 բալ, ինչպես նաեւ Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Նմանատիպ նյութեր