Մահացել է «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ռոմիկ Վարդազարյանը
«Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ռոմիկ Վարդազարյանը»,- գրում է թիմի ֆեյսբուքյան էջը։
Մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։ Անվանի ֆուտբոլիստը 60 տարեկան էր։
Ռոմիկ Վարդազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 18։00-ին, «Հավերժություն» սգո սրահում։