211652_close_icon
views-count2350 դիտում article-date 09:53 25-06-2015

Մարտին Վարդազարյանը խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները համարում է իրավաչափ, իսկ ակցիան՝ պատվերով. ՀԺ

«Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը հանիսի 23-ին ոստիկանական ուժերի կողմից խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները համարում է իրավաչափ, իսկ ակցիան՝ պատվերով: Պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ոստիկանների գործողությունները, Վարդազարյանն ասել է. «Ոստիկանների գործողությունները ոչ միայն համապատասխանում էին բոլոր օրենքներին... Գործողությունից առաջ բազմաթիվ զգուշացումներ են եղել... Իսկ այն հանգամանքը, որ նախագահի հետ այդ հարցի շուրջ մտքերի փոխանակում անելու առաջարկ է արվել երկու անգամ և մերժվել, նշանակում է, որ պատվերի մեջ դա նախատեսված չէր: Հաջողություն»: նշենք, որ Վարդագարյանը ՀՀ ժող. արտիստ է, արվեստի վաստակավոր գործիչ և Երևանի պատվավոր քաղաքացի»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր