Հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի՝ թոքեր մուտք գործելու ևս մեկ ուղի
Չինացի գիտնականները հայտնաբերել են SARS-CoV-2-ի՝ թոքերի և բրոնխների բջիջներ մուտք գործելու նոր ուղի։ Այդ տեղեկացնում են չինական լրատվամիջոցները:
Օրինակ, AXL ֆերմենտը կարող է դառնալ բջիջների մուտքի դարպասը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ վիրուսի ներթափանցման հիմնական ուղին ACE2 սպիտակուցն է:
AXL-ն իրենից թաղանթային սպիտակուց է ներկայացնում, որը մասնակցում է կապակցված հյուսվածքներից դեպի բջիջի ներքին միջավայր ազդանշանային փոխանցմանը: Այն պատասխանատու է մի շարք ֆիզիոլոգիական պրոցեսների համար. բջիջների գոյատևում, բջիջների տարբերակում, իմունային արձագանքներ և այլն:
Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ ընկալիչների (ռեցեպտոր) «անջատումը» մեծապես նվազեցնում է մարդու թոքերի էպիթելային բջիջներում վիրուսային կրկնօրինակների քանակը:
Փորձարկումներն իրականացրել են Կառուցվածքային կենսաբանության առաջատար լաբորատորիայի և Հանչժոուի Ուեստլեյքի առաջադեմ ուսումնասիրությունների ինստիտուտի գիտնականները։