4801 դիտում
18:37 25-12-2019
2020 թ. կապի նոր օպերատորի՝ Արցախ մուտք գործելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Միքայել Վիրաբյան
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձանաժողովը 2020 թվականին Արցախ մուտք գործող երկրորդ օպերատորի վերաբերյալ բանակցությունների, քննարկումների, հանդիպումների չի մասնակցել, չունենք նման տեղեկություններ և այդ առումով որևէ հայտ չենք ստացել:
Այս մասին այսօր կայացած հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ՀԾՏՄԿՊ) տարեվերջյան նիստի ժամանակ «[url=https://artsakhpress.am/arm/news/118896/2020--tvakanin---kapi---nor---operatori--arcakh--mutq--gortselu--masin--lurery--chen--hamapataskhanum---irakanutyany-miqayel--virabyan.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի տված՝ գալիք տարի Արցախ կապի երկրորդ օպերատորի մուտք գործելու մասին հարցին ի պատասխան ասել է հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, 1in.am լրատվականի հետ զրույցում խոսելով «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության մասին, ասել է, որ ընկերությունը մենաշնորհային դիրք է զբաղեցնելու մինչև 2030 թ.-ը, և կան նուրբ հարցեր, որոնց մասին չի կարելի բարձրաձայնել:
Հ. Արշակյանը, սակայն, ընդգծել է, որ կարևորը մատուցվող ծառայությունների որակն է և սակագները, և «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հետ առկա է պայմանավորվածություն նոր ներդրումների և մատչելի սակագների մասին:
Նմանատիպ նյութեր
1770 դիտում
15:20 05-07-2014
Սահմանի բացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Թուրքիայի ԱԳՆ
3503 դիտում
12:22 18-08-2015
Հայաստանում երեխաներին առևանգելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Աշոտ Ահարոնյան
8910 դիտում
15:19 30-09-2015
Հանրապետությունում երեխաներ առևանգելու մասին լուրերը սուտ են և իրականությանը չեն համապատասխանում
Այս բաժնից
1207 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
1012 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1048 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ