211652_close_icon
views-count1140 դիտում article-date 11:24 21-01-2021

Օքսֆորդում կորոնավիրուսի տարբեր շտամների դեմ պատվաստանյութի տարբերակներ կստեղծեն

Օքսֆորդի համալսարանը, որը AstraZeneca դեղագործական ընկերության հետ համատեղ ստեղծել է աշխարհում COVID-19-ի պատվաստանյութերից մեկը, ծրագրում է թողարկել դրա նոր տարբերակները, որոնք նախատեսված են կորոնավիրուսի տարբեր շտամների համար, գրում է [url=https://www.independent.co.uk/news/health/covid-oxford-vaccine-uk-variant-doses-b1790026.html]Indepentent[/url]-ը։ Նշվում է, որ գիտնականները դիտարկում են 48 ժամվա ընթացքում պատվաստանյութի ձևափոխված տարբերակի արտադրության հնարավորությունը։ Մեծ Բրիտանիայի տարածքում նոր ու ձևափոխված B 1.1.7 շտամի տարածումը երկրում չափազանց բարդ համաճարակային իրավիճակ է ստեղծվել։ Փորձագետների նախնական գնահատումների համաձայն՝ այն կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել, քան երկրում ավելի վաղ գերիշխող վիրուսի գենետիկ տարբերակը։ Ըստ հաղորդման՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նաև խիստ մտահոգված է վիրուսի նոր հնարավոր շտամների տարածման կապակացությամբ։ «Հայտնի է, որ մուտացիաների միջոցով վիրուսները մշտապես փոփոխվում են, ինչը հանգեցնում է նոր տարբերակների առաջացմանը, և մենք պետք է ակնկալենք, որ 2021 թվականի ընթացքում շատ նոր տարբերակներ կհայտնաբերվեն»,-The Independent-ին ասել է Օքսֆորդի համալսարանի ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր