211652_close_icon
views-count1707 դիտում article-date 15:32 20-01-2021

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա անմիջակա ռեժիմով փետրվարի 5-ին Ալմաթիում

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին Ալմաթիում անմիջակա ռեժիմով: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ղեկավարի օգնական Իա Մալկինան: «Փետրվարի 5-ին պլանավորում է անցկացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ: Այն տեղի կունենա անմիջակա ռեժիմով Ալմաթիում»,- ասել է նա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա 2021 թվականի առաջին եռամսյակում: Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: 2020 թվականին ԵԱՏՄ-ի մարմիններում նախագահում է Բելառուսը: Մոլդովան 2018 թվականի մայիսից դիտորդ է ԵԱՏՄ-ում, հաղորդել է [url=https://tass.ru/ekonomika/10503207]«ТАСС»[/url]-ը:

Նմանատիպ նյութեր