Մեսին որակազրկվել է 2 խաղով՝ «Ատլետիկի» խաղացողի գլխին հարվածելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի մրցաշարերի անցմացման կոմիտեն «Բարսելոնայի» Մեսին որակազրկվել է 2 խաղով՝ Բիլբաոյի «Ատլետիկի» խաղացողի գլխին հարվածելու համար՝ Իսպանիայի Սուպերգավաթի համար խաղում (2:3):
Արգենտինացին բաց կթողնի Իսպանիայի Գավաթում «Կորնելիայի» և Լա Լիգայում «Էլչեյի» հետ խաղերը:
Գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն 120-րդ րոպեին Մեսիին կարմիր քարտ ցույց տվեց՝ հարձակվող Ասիեր Վիլյալիբրայի գլխին թիկունքից հարվածելու համար: Ուշագրավ է, որ սա Մեսիի առաջին կարմիր քարտն էր՝ կատալոնացիների կազմում անցկացրած 753 խաղում:
Կանոնակարգի համաձայն, Մեսին կարող էր բաց թողնել 4-ից 12 խաղ, եթե նրա հարվածը որակվեր ագրեսիվ վարքագիծ, սակայն մրցավարը արձանագրության մեջ նման բան չէր նշել: