Շվայնշտայգերը 3 խաղով որակազրկվել է մրցակցի դեմքին հարվածելու համար. տեսանյութ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը որակազրկվել է Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 3 խաղով:
«Վեսթ Հեմի» հետ խաղի (0:0) ժամանակ Շվայնշտայգերը արմունկով հարվածել է մրցակցի պաշտպան Ուինսթոն Ռիդի դեմքին:
Գերմանացի խաղացողը բողոքարկել է որոշումը, որը կայացրել էր Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան, սակայն այն մերժվել է:
Ֆուտբոլիստը բաց կթողնի «Բորնմուտի», «Նորվիչի» և «Սթոք Սիթի» հետ հանդիպումները: