Իրանի զինված ուժերն այսօր երկրի հարավարևելյան Մակրան շրջանում հերթական զորավարժություններն են սկսել՝ փոխանցում է Tasnim լրատվական գործակալությունը:
Eqtedar ծածկանունը ստացած զորավարժություններում ներգրավված են օդադեսանտային ստորաբաժանումները, հատուկ նշանակության ջոկատներն ու արագ արձագանքման բրիգադները: Զորավարժություններին մասնակցող ուժերը թիկունքից ռազմական աջակցություն կստանան օդային ու ցամաքային ուժերից: Միջոցառման գլխավոր նպատակն է գնահատել Իրանի ցամաքային զորքերի շարժական հարձակողական ստորաբաժանումների և արագ արձագանքման կորպուսի շարժունակությունն ու հարձակողական ուժը:
Պարբերականը նշում է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը բազմաթիվ լայնածավալ զորավարժություններ են անցկացրել վերջին շաբաթների ընթացքում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Իրանի զինված ուժերն այսօր երկրի հարավարևելյան շրջանում հերթական զորավարժություններն են սկսել
2021.01.19 15:25


