Իրանի հակաօդային ուժերն անօդաչու են խոցել երկրի հարավ-արևմուտքում
Իրանի հակաօդային պաշտպանության ուժերն անօդաչու թռչող սարք են խոցել երկրի հարավ-արևմուտյան հատվածում: Այդ մասին նոյեմբերի 8-ին հաղորդել է ISNA գործակալությունը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Իրանի Խուզիստան նահանգում: Անօդաչուն խոցվել է նոյեմբերի 8-ի առավոտյան Մահշահր նավահանգստի մերձակայքում, որը գտնվում է Պարսից ծոցի ափին:
Այլ մանրամասներ գործակալութունը չի հայտնում։