211652_close_icon
views-count1929 դիտում article-date 11:01 19-01-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 236, մահվան 9 նոր դեպք

Հունվարի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164912 դեպք, որոնցից 153500-ն` առողջացած, 3007-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7671 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 626377 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 236 (10.6%) նոր դեպք: Ունենք 436 առողջացած և մահվան 9 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 734 է:

Նմանատիպ նյութեր