Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 20 268 է
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 560–ով և հասել 20 268-ի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10 802 մարդ, կատարվել է 93 786 թեստավորում, առողջացել են վարակվածներից 9002–ը։
Գրանցվել է մահվան 332 (+13) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 113 է (+3)։