Հայտնաբերվել և նույնականացվել է Թուրքիայի ափերի մոտ խորտակված նավի անձնակազմի 2 անդամ
Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ խորտակված Arvin բեռնատար նավի անձնակազմի ևս 2 անդամ է հայտնաբերվել և նույնականացվել: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20210119/tela-1593603070.html]ria.ru[/url] -ն՝ հղում տալով Թուրքիայի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան հյուպատոսական վարչության պետ Անդրեյ Բիլիկին:
Վերջինիս խոսքով՝ նավի անձնակազմի ևս 3 անդամի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հունվարի 17-ին Թուրքիայի Բարթին նահանգի նահանգապետ Սինան Գյուները հայտնել Է, որ Arvin նավը խորտակվել Է Թուրքիայի ափերի մոտ՝ Ինկումուի շրջանում:
Նավի վրա եղել Է 12 քաղաքացի՝ երկու ռուսաստանցի և Ուկրաինայի 10 քաղաքացի: Թուրքիայի առափնյա պահպանության տվյալներով, վեց նավաստի փրկվել Է, երեքը՝ զոհվել, ևս երեքի որոնումը շարունակվում Է: Վեց փրկվածների թվում Է նավի ավագ տեխնիկ ռուսաստանցի Նիկոլայ Կրինովը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Թուրքիայում ՌԴ դասպանությունում:
Սև ծովում ողբերգությունը տեղի Է ունեցել անբարենպաստ եղանակի պատճառով, ավելի վաղ հաղորդել են ՌԴ դեսպանությունում: