211652_close_icon
views-count1468 դիտում article-date 14:20 18-01-2021

Առնո Բաբաջանյանի 100-ամյակը կնշանավորվի մի շարք միջոցառումներով․ Ռուսական Առաջին ալիքը կոմպոզիտորի մասին նոր վավերագրական ֆիլմ կցուցադրի

Մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի 100-ամյակը կնշանավորվի մի շարք միջոցառումներով: Հունվարի 22-ին՝ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը, ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասեր հասարակայնությունը հարգանքի տուրք կմատուցի կոմպոզիտորի հիշատակին: Ժամը 13:00-ին Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում տեղի կունենա կոմպոզիտորի հիշատակին նվիրված ծաղիկների խոնարհման արարողություն, որին կհաջորդի համերգային ծրագիր՝ կազմված կոմպոզիտորի ստեղծագործություններից: Ծրագրում կներկայացվի Ա. Բաբաջանյանի «Վոկալիզ» (Ալ. Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Արծվիկ Դեմուրճյան, նվագակցող՝ Արմեն Աղաջանյան) և «Благодарю тебя» երգի մշակումը (ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյան): Միջոցառման ընթացքում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիրները հանդես կգան Բաբաջանյանի «Նոկտյուրն» (դաշնակահար՝ Արմեն Պուչինյան) և «Մեղեդի» (դաշնակահար՝ Արթուր Գրիգորյան) ստեղծագործությունների կատարմամբ: Նույն օրը ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի հոբելյանին: Տեղեկացնենք, որ ստեղծվել է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի ղեկավարությամբ: Իսկ հունվարի 23-ին աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակի առթիվ Ռուսաստանի Առաջին ալիքը նրա վաստակի և ստեղծագործական ուղու մասին վավերագրական ֆիլմ կցուցադրի, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։ Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են Առնո Բաբաջանյանի որդին՝ Արայիկ Բաբաջանյանը, կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանը, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, պատմաբան-երաժշտագետ և Առնո Բաբաջանյանի ընկեր Նամի Միկոյանը, Լև Լեշչենկոն, Լարիսա Դոլինան, Լյուբով Կազարնովսկայան, Վլադիմիր Պրեսնյակովը, Եկատերինա Ռոժդեստվենսկայան, Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Արթուր Իսպիրյանը և այլք։ Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են նաև «Հայասա» կրթամշակութային պորտալը, «Ժառանգություն և առաջադիմություն» հիմնադրամը, «Գործընկեր-ֆիլմ» կինոընկերությունը, National Cinema Center of Armenia ՊՈԱԿ-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

К 100-летию Арно Бабаджаняна: 23 января в 14:00 Первый канал покажет документальный фильм «И неба было мало, и...

Опубликовано Союз армян России - Пресс-служба Воскресенье, 17 января 2021 г.

Նմանատիպ նյութեր