Այցելություն Առնո Բաբաջանյանի շիրիմին՝ կոմպոզիտորի ծննդյան օրը
Ս. թ. հունվարի 22-ին լրանում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակը:
ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչները, մտավորականներ, երաժշտասերներ հարգանքի տուրք կմատուցեն կոմպոզիտորի հիշատակին՝ ս. թ. հունվարի 22-ին, 12:00-ին, այցելելով մեծ արվեստագետի շիրիմին (Երևանի կենտրոնական գրեզմանատուն):
Արարողությանը մասնակցել ցանկացողների համար նախատեսված ավտոբուսները կշարժվեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հարող տարածքից, ժամը 11:00-ին: