4195 դիտում
20:14 17-01-2021
Արմեն Աշոտյան. Թաղում էին ինձ ու մեզ, իսկ իրականում թաղվեց պետությունն ու արժանապատվությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սև ժապավեններ, այլ դագաղներ ու ծաղկեպսակներ, մեր տան մոտ հայհոյախառը բղավոցներ ու իմ պատկերով այրվող նկարներ շատ եմ տեսել։
Սակայն armen ashotyani taxumn վերնագրված այս մի տեսանյութը չէի տեսել։
Սա ինչու՞ եմ հիմա դնում։
Առաջինը, ոմանց, ովքեր այսօր դեմքի կույս արտահայտությամբ են, իսկ 2018-ին՝ դուխով գլխարկով ու մեզ ուղղված միջնամատով էին, հիշեցնեմ, որ մենք Նիկոլին իշխանություն չենք տվել։ Դուք եք մեզանից վերցրել և տվել նրան։ Ո՞նց և ինչու՞ հարցերը քանիցս քննարկվել են ու էլի կքննարկվեն։
Բայց փաստը մնում է փաստ։
Եվ երկրորդը, պատմությունը ցույց տվեց, որ այս ու նմանատիպ թաղումները իմ ու ընկերներիս թաղումները չէին։ Այլ, ավաղ՝ Արցախի և Հայաստանի... Թաղում էին ինձ ու մեզ, իսկ իրականում թաղվեց պետությունն ու արժանապատվությունը։
ՀԳ. «Նախկինները» իշխանություն չեն ուզում։ Բայց եկեք պարզենք։ Հիմա, երբ ոմանք, դա շատ լավ հասկանալով, այնուհանդերձ ասում են. նախկինին վերադարձ չի լինելու, ի՞նչը ի նկատի ունեն։ Արցախի և Հայաստանի նախկին քարտեզնե՞՞՞րը...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2289 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
1138 դիտում
20:09 11-10-2023
Ես ինձ վատ եմ զգում, որ ինձ կտրել են իմ օջախից, բայց ես 100,000 մարդ գիտեմ, որ այլևս օջախ չունի․ Արմեն Աշոտյան
Այս բաժնից
379 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
400 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները