211652_close_icon

Հետևելով Լենա Նազարյանի քաղաքական տրամաբանությանը՝ ստացվում է, որ տարածշրջանային խաղաղության խոչընդոտ մենք ենք եղել. Արսեն Հակոբյան

views-count1995 դիտում article-date 23:20 16-01-2021
Ազգագրագետ Արսեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարցը նույնիսկ նոյեմբերի 9ի հայտարարությունը չէ: Խնդիրը այն քաղաքական ուղեգիծ ու գաղափարախոսություն դարձնելու իշխող ուժի ջանքերն են: Հետևելով Լենա Նազարյանի քաղաքական տրամաբանությանը՝ ստացվում է, որ տարածշրջանային խաղաղության խոչընդոտ մենք ենք եղել ու հետայսու ռեգիոնը ՞մարդակային դեմք՞ կունենա: Եթե ԱԺ փոխոսնակի պատմաքաղաքական գիտելիքները չեն ներում իմանալու որ ռեգիոնում ոչ այնքան հառվոր անցյալում կատարվել են մարդկության դեմ ուղղված ծանր ու անպատիժ հանցագործություններ, ապա բացառիկ քաղաքական կուրությամբ պետք է տառապել չտեսնելու համար, որ իրենց կառավարման օրոք սեփական քաղաքացիներն ու հայրենակիցները դարձել են փախստական՝ լքելով իրենց տներն ու բնակավայրերը....»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր