8354 դիտում
21:38 19-12-2018
«Իմ քայլը» դաշինքը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը
[url=https://www.tert.am/am/news/2018/12/19/My-step/2876995]Tert.am[/url]-ը գրում է. Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկվել է Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողներին ասաց դաշինքից ընտրված պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Հակոբ Սիմիդյանինը:
«Ինչպես նաև առաջարկվել են մի քանի հանձնաժողովների նախագահների թեկնածություններ, և կարելի է ասել, որ խմբակցության կողմից ընդունվել են այդ բոլոր առաջարկները: ՔՊ վարչությունը և վարչապետը առաջարկեցին այն թեկնածությունները, որոնք մենք քննարկել էինք, եղավ հարց ու պատասխան, և վերջում քվեարկությամբ վարչության բոլոր առաջարկներն ընդունվեցին»,- հայտնեց Ալեն Սիմոնյանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/19/My-step/2876995]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2134 դիտում
16:23 14-01-2019
«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Լենա Նազարյանի թեկնածությունը
2673 դիտում
12:23 14-01-2019
«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը
2486 դիտում
21:05 02-05-2019
Հաստատվել է ԵԿՄ վարչության նախագահի կողմից առաջադրված 3 փոխնախագահների թեկնածությունը
Այս բաժնից
391 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
805 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
694 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը