55462 դիտում
16:18 16-01-2021
Արտակարգ դեպք Երևանում․ Թբիլիսյան խճուղում գործող ձմեռային այգու սահադաշտից ստորին ծնոտի բեկորային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։25-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծնոտի բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 16-ամյա Հովհաննես Հ․-ն է, ով վնասվածքը ստացել է Թբիլիսյան խճուղի 1/8 հասցեում գործող Ձմեռային այգում։
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Հովհաննես Հ․-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ձմեռային այգու սահադաշտում։ Փաստի առթիվ անչափահասների գործերի բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
[b] Հրապարակումից որոշ ժամանակ անց [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Բարսեղյանից ստացել է [url=https://www.facebook.com/lady.luska/posts/3573773222734014]պարզաբանում[/url]:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի աղբյուրները պնդում են, որ մեր հայտնած տեղեկությունները հավաստի են, որի մասին էլ կա ոստիկանությունում պաշտոնական հաղորդագրություն, որի մեջ էլ նշված է, թե որտեղ և ինչ հանգամանքներում է երեխան վնասվածքներ ստացել, ինչն էլ մենք ներկայացրել ենք:[/b]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սույն հրապարակումից որոշ ժամանակ անց՝ «Ամառային Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Տնօրեն Հ. Վարդանյանը [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ին է ուղարկել հերքում, որն ըստ պահանջի հրապարակում ենք․
«[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color] էլեկտրոնային լրատվական կայքը 16.01.2021թ. ժամը 16:18 րոպեին [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/16/1176146/]«Արտակարգ դեպք Երևանում․ Թբիլիսյան խճուղում գործող ձմեռային այգու սահադաշտից ստորին ծնոտի բեկորային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա»[/url] վերտառությամբ հրապարակել է հոդված, որն, ըստ էության, վերաբերում է «Ամառային Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (winter park): Հոդվածում տեղ են գտել հայտարարություններ, տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, մասնավորապես իրականությանը չի համապատասխանում այն, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել ձմեռային այգու սահադաշտում:
«Սահադաշտում» գործունեություն է իրականացնում «Ամառային Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի տարածքում երեկ և այսօր որևէ ծեծկռտուք տեղի չի ունեցել: Այդ ծեծկռտուքը տեղի է ունեցել սահադաշտի տարածքից դուրս, Թբիլիսյան խճուղու վրա, որը սեփականության և այլ իրավունքով չի պատկանում «Ամառային Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Սույնով կտրականապես հերքում ենք Հոդվածում հրամցվածն այն մասով, որն առնչվում է, նրան, որ «Թբիլիսյան խճուղում գործող ձմեռային այգու սահադաշտից ստորին ծնոտի բեկորային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա», և առհասարակ Թբիլիսյան խճուղում գործող ձմեռային այգում որևէ ծեծկռտուք տեղի չի ունեցել, սահադաշտից ստորին ծնոտի բեկորային վնասվածքներով որևէ անձ չի տեղափոխվել հիվանդանոց, այլ այգու տարածքից դուրս տեղի ունեցած վիճաբանությունից և ծեծկռտուքից հետո այգու աշխատակիցների կողմից ցուցաբերվել է առաջին օգնությունը, ուստի «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ կետի համաձայն, պահանջում ենք հրապարակել հերքումը»:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը վերստին հաստատում է, որ սույն հոդվածում հրապարակված բոլոր տեղեկությունները հավաստի են, ստուգված և համապատասխանում են իրականությանը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)