23436 դիտում
22:23 15-01-2021
Դուք ո՞նց եք քնում, ձեր աչքին չե՞ն գալիս մեր 5000+ լույսի կտոր տղաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, գրել է.
«2օր հետո որդիս պետքա գար, ու քանի գալու օրերը մոտենում են այնքան ցավս կրկնապատկվում է, եռապատկվում, քառապատկվում....օր օրի ատելությունս ավելի է շատանում մեր խեղկատակ ղեկավարության հանդեպ, ուզում եմ, որ դուք էլ զգաք ցավ ու տառապանք ինչպես որ մենք՝ որդեկորույս ծնողներս։
Ուզում եմ իմանալ դուք ո՞նց եք քնում։ Երբեք ձեր աչքին չի՞ գալիս մեր 5000+ լույսի կտոր տղաները, որոնց դուք անխնա գցեցիք մսաղացի տակ։
Երբեք ձեր աչքին չի՞ գալիս մեր գերիները, որոնց թողեցիք բախտի քմհաճույքին։
Երբեք ձեր աչքին չի՞ գալիս մեր վիրավոր տղաները անոտք,անձեռք, անաչք...որոնց դուք դատապարտեցիք հավերժ տառապանքի։
Երբեք ձեր աչքին չի՞ գալիս մեր անհետ կորածները, որոնց ծնողները տառապում են անորոշությունից։
Ո՞նց եք գրկում ձեր երեխաներին, երբ հազարավոր ծնողներ գրկում են ցրտից սառած շիրմաքարերը։
Դուք մարդ չեք, առավել ևս դուք ՀԱՅ չեք»:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/09/1167069/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին հանձնեցին 20-ամյա Մխիթար Գալեյանին: Վերջինս զոհվել է Արցախի Հանրապետության սահմանը պահելիս՝ առաջնագծում՝ փրկելով զինակից ընկերոջ կյանքը:
Դեռ բանակ գնալիս նա հայտնի էր Արաբկիրում ոչ միայն իր հասակակիցների այլ նաև ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում: Իզուր չէր, որ նրան Արաբկիրում շատերը ճանաչում էին «Դուխավիկ Մխո» ու երբ ծանուցագիր էր ստացել բանակ գնալու համար ասում էր. Հայաստանի սահմանների անվտանգությունը կախված է զինվորից ու Արցախում առաջնագիծն ամուր պահելուց: Եթե մեր առաջնագծերում, խրամատներում ամուր կանգնենք, ապա թշնամին երբեք չի համարձակվի ոտնձգություն կատարել: Երևի կանխազգում էր, որ ինքը բազմաթիվ թասիբով ու հերոս տղերքի նման առաջնագիծն է պահելու, բայց ինչ իմանար, որ նենգ թշնամին լկտիաբար փորձելու է սպանել իր զինակից ընկերներին ու ինքը գիտակցված, իմանալով գնալու է մահվան դեմ առ դեմ, և փրկելու է զինակիցների կյանքը, բայց ինքը գնալու ու միանալու է մեր՝ Մոնթեին, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Թաթուլ Կրպեյանին, Պետոյին, և մյուս լեգենդ դարձած հերոսներին:
Երբ «Եռաբլուր»-ում հուղարկավորեցին 20-ամյա մեր հերոսին, արարողությանը ներկա էին նաև Հայ-Ռուսական համալսարանի աշխատակիցները, նրա ուսանող ընկերները, քանի որ նա մինչև բանակ գնալը սովորում էր նշված համալսարանում: Իսկ Արաբկիր վարչական շրջանում գործող Ադմիրալ Իսակովի անվան դպրոցի ուսուցչական կազմը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում չէր կարողանում զսպել հուզմունքն ու ցավը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
23:12 22-06-2024
Այս շարժումը ծնվել է մեր հայրենիքը կտոր կտոր անելը թույլ չտալու գաղափարից. Բագրատ Սրբազանը` երիտասարդներին
9994 դիտում
18:20 25-07-2015
Երկտեղանոց «Սմարթը» բախվել է «Հյունդայի» ամենագնացին և կտոր-կտոր եղել. տեսանյութ