211652_close_icon
views-count1141 դիտում article-date 23:12 22-06-2024

Այս շարժումը ծնվել է մեր հայրենիքը կտոր կտոր անելը թույլ չտալու գաղափարից. Բագրատ Սրբազանը` երիտասարդներին

Երիտասարդությունը ոչ միայն հաճույքների մասին է, այլ նաև սխրանքների ու հերոսության։ Այս մասին Երեւանի Մանկական այգում երիտասարդների հետ հանդիպմանը ասել է Բագրատ Սրբազանը:

«Հիսուսն ընդամենը 33 տարեկան է, բայց հավիտենական հերոս, օրինակ ու ուղղություն է։
Մեր հերոսության ընկալումը ռազմի դաշտում է, հայրենիք, պետություն, ժողովուրդ պաշտպանելու դաշտում է։ Դա բարձրագույն աստիճանն է։ Պետությունն այդպես պետք է կարողանա սնվել, այդ բարձրագույն զոհաբերությունից ու հերոսությունից։ Բայց հերոսություն է նաև պարզ պայմաններում ունենալ այն սխրանքը, որ դու կոչված ես փոփոխություն բերելու, քո միջոցով, քո անձով, քո նկարագրով և քո գործերով»,-ասել է նա։ 

 Բագրատ Սրբազանը նշում է, որ շարժումը ծնվել է անհրաժեշտությունից. «Ինձ միշտ ասել են` հնարավոր է, որ այս մարդիկ գնան եւ պատասխանել եմ, որ հարցը հնարավորը չէ, այլ այն, որ անհրաժեշտ է, ինչպես օդն է անհրաժեշտ մարդու համար իր կենսագործունեության համար: Մեզ մեծ, կարեւոր, անհրաժեշտ փոփոխություն է նահրաժեշտ նոր որակի երկիր, մարդ ունենալու, այլապես այսպես ճահճացված վիճակում ոչ ոք չի կարող գոյատեւել եւ լիարժեք զգալ իր կյանքում: Այս շարժումը ծնվել է մեր հայրենիքը կտոր կտոր անելը թույլ չտալու գաղափարից:
Բագրատ Սրբազանը նշում է, որ երկրին հաշտություն է պետք եւ իրենց հենց այդտեղ են թիրախավորել: 
Բագրատ Սրբազանը երիտասարդներին հորդորում է կյանքում չստել եւ միշտ հավատալ ճշմարտության հաղթանակին:

Նմանատիպ նյութեր