211652_close_icon
views-count1808 դիտում article-date 17:15 15-01-2021

2021-ի առաջին 2 շաբաթում ՀՀ–ում գրանցվել է հրդեհի 143 դեպք

Հունվարի 1-ից մինչև 14-ը հանրապետությունում հրդեհի 143 դեպք է գրանցվել. 44-ը՝ բնակելի շինություններում, 41-ը՝ խոտածածկ տարածքներում: Լոռու և Տավուշի մարզերում 221.5 հա տարածք է այրվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: «Հիշե՛ք, որ անգամ ձմռանը հարկավոր է զգոնությունը չկորցնել. մեկ լուցկին կամ ծխախոտի մնացորդը կարող են անցանկալի, երբեմն էլ անդառնալի հետևանքների հանգեցնել»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր