1 շաբաթում Երևանի քաղաքապետարանը «թեժ գծով» ստացել է 143 հեռախոսազանգ
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 143 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 122-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 21 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում «թեժ գծերի» հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 42 հեռախոսազանգ, որոնցից 28-ին լուծում է տրվել, իսկ 14-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: