Մոսկվան և Անկարան համաձայնեցրել են C-400 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագրի տեխնիկական հարցերը
Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունները վերջնական համաձայնության են եկել C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրի տեխնիկական հարցերի շուրջ։
Այդ մասին հայտարարել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, հաղորդում է Ria Novosti-ն։
Նրա խոսքով՝ այս պահին Մոսկվան Անկարային նշված սպառազինությունը մատակարարելու համար ֆինանսական հնարավորություն է փնտրում և հարցը բարձրացված է միջկառավարական մակարդակում, քանի որ միայն կառավարությունը կարող է միջկառավարական համաձայնագրի հիման վրա վարկ հատկացնել։