53024 դիտում
23:54 14-01-2021
Կրակոցներ Կոտայքի մարզում. ոստիկանները որոնում են 31-ամյա կասկածյալին
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած խուլիգանության փաստով:
Նշված բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը Աբովյան քաղաքի Էլարի փողոցի բնակիչ, 31-ամյա Մեխակ Թադևոսյանը Ամանորյա տոնը նշելու կապակցությամբ իր անվամբ գրանցված «Սայգա» տեսակի հրացանից մի քանի անգամ կրակոցներ է արձակել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դա տեսնելով, նրա 50- ամյա հարևանը դիտողություն է արել, որը դուր չի եկել Մ. Թադևոսյանին, ով վիճաբանել է հարևանի հետ, ապա հեռացել:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Մ. Թադևոսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ Մ. Թադևոսյանը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
89611 դիտում
16:38 21-01-2018
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանները որոնում են 15-ամյա աղջկան բռնաբարած կասկածյալին
Այս բաժնից
36507 դիտում
12:13 31-01-2025
Հանրապետությունում հայտնի Երևանի ՄՌՈՒ-ի պետը ազատվել է աշխատանքից