Սիլվիո Բեռլուսկոնիին տեղափոխել են հիվանդանոց
Իտալիայի նախկին վարչապետ, «Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիին սրտի հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխել են հիվանդանոց:
Բեռլուսկոնիին ուղարկել են Մոնակոյի հիվանդանոց, որտեղ այդ պահին նա գտնվելիս է եղել: Բժիշկների կարծիքով, 84-ամյա գործչին չի կարելի տեղափոխել Իտալիա:
Ներկայումս Բեռլուսկոնին հանդիսանում է Բ սերիայում հանդես եկող «Մոնցայի» սեփականատերը: 2020 թվականի սեպտեմբերին նա վարակվել էր կորոնավիրուսով: