Պուտինը Բեռլուսկոնիին առաջարկել է ՌԴ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին է առաջարկել Ռուսաստանի էկոնոմիկայի նախարաիի պաշտոնը: Այդ մասին Forza Italia կուսակցության անդամների հետ հանդիպմանն ասել է Բեռլուսկոնին, հաղորդում է La Stampa-ն:
Թերթը նշում է, որ այդ հայտարարությունը դժվար թե լինի Բեռլուսկոնիի հերթական կատակը, որը նա սիրում է անել:
«Մտածեք միայն, Իտալիայում ինձ դարպասներից դուրս են անում, իսկ այդ ժամանակ Պուտինը ինձ ասում է, որ պատրաստ է ՌԴ քաղաքացիություն տրամադրել ինձ ու նշանակել էկոնոմիկայի նախարար իր երկրում»,-ասել է Բեռլուսկոնին: