Երկիրը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար, պետք է կառավարման նոր որակ բերել գործադիր մարմին. Նիկոլ Փաշինյան
Սա Կառավարության այս տարվա առաջին նիստն է և ուզում եմ բոլորիս հաջողություն մաղթել այս դժվար ժամանակաշրջանում, որպեսզի կարողանանք երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից:
Այս մասին, այսօր՝ կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրա համար պետք է գործադրել առանձնահատուկ ջանքեր ու փոխհամագործակցություն:
«Երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար, պետք է կառավարման նոր որակ բերել գործադիր մարմին»,- ասաց նա: