Ռուսաստանը հերքում է Արցախի մասին Նիկոլ Փաշինյանի ասածը
Ռուսաստանը երբեք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի տեսել միայն 7 շրջաններն Ադրբեջանին հանձնելու մեջ՝ մոռանալով Արցախի կարգավիճակի հարցն:
Այս մասին ասված է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնակատար Իգոր Պոպովի հայտարարության մեջ, որը, փաստացի, պատասխան է Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի աղբյուրները» հոդվածին:
«Պնդում է արվում, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ:
Այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում»,- նշել է դիվանագետը: