1165 դիտում
23:06 30-06-2023
Արցախի նախագահը թութակի պես կրկնում է Երևանի ասածը, անհեթեթ քայլերով խոցելի է դարձնում Արցախը․ Տիգրան Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ․ tert.am
Արցախի նախագահը թութակի պես կրկնում է Երևանի ասածը, անհեթեթ քայլերով խոցելի է դարձնում Արցախը:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը․
«Արցախի իշխանությունները, Արայիկ Հարությունյանը որևէ պատկերացում չունեն խնդրի մասին, լուծման ճանապարհների մասին։ Մարդը բիզնեսմեն է, ստեղծեց կուսակցություն, դարձավ Արցախի ղեկավար։ Հենց այստեղ է թաղված շան գլուխը։
Արցախի իշխանությունները պետք է գնան ինքնորոշման իրավունքի իրացման հետևից, հետևողականորեն աշխատեն միջազգային կառույցների, ազդեցիկ երկրների հետ։ Արևելյան Թիմորը լավագույն օրինակ է, թե ինչպես կարելի է արդյունքի հասնել տասնամյակներով պայքարելով իրավունքի համար։ Արցախի ԱԺ-ն պիտի ստիպի նախագահին ճիշտ քայլեր անել»,-նշել է Թորոսյանը։
Նրա գնահատմամբ Վաշինգտոնում չստացվեց այն, ինչի համար հավաքվել էին, երկար ճանապարհ կա անցնելու։ Տիգրան Թորոսյանի դիտարկմամբ, զոհեր ու զուգահեռ բանակցություն չի լինում, դա նշանակում է պատրաստ ես անհասկանալի ամեն ինչի։ Ինչ վերաբերում է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսությանը՝ միջազգային մեխանիզմի ներքո, ապա Թորոսյանի բնորոշմամբ, 5 տարի առաջ ՀՀ իշխանությունները թքեցին Արցախի անկախության ճանաչմանը տանող միջազգային մեխանիզմի վրա։
Tert.am-ի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1669 դիտում
20:08 24-05-2023
Զախարովան իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես. Նիկոլ Փաշինյան
1877 դիտում
10:50 31-05-2016
Արտահանման աճը մեզ ավելի խոցելի է դարձնում. «168 ժամ»