1613 դիտում
11:43 13-01-2021
Էստոնիայի վարչապետը հայտարարել է հրաժարական տալու մասին
Էստոնիայի վարչապետ, Ցենտրիստական կուսակցության առաջնորդ Յուրի Ռատասը հայտարարել է, որ հրաժարական է ներկայացնում կուսակցությանն առնչվող կոռուպցիոն սկանդալի պատճառով, փոխանցում է [url=https://ria.ru/20210113/otstavka-1592817854.html]ria.ru[/url]-ն:
«Քաղաքականության մեջ դժվար իրավիճակների կարգավորման համար ստիպված ես կատարել շատ դժվար ընտրություն: Այսօր ստեղծված իրավիճակում, ելնելով սեփական արժեքներից, ես որոշել եմ հեռանալ Էստոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Այս որոշումն ընդունվել է Ցենտրիստական կուսակցության վարչության եւ խմբակցության, ինչպես նաեւ մերձավոր գործընկերների հետ խորհրդակցություններից հետո: Տարբեր լուծումներ էին հնարավոր թվում, բայց դրանցից միայն մեկն էր ճիշտը»,- նշել է Ռատասը Ֆեյսբուքի իր էջում:
Էստոնիայի դատախազությունը եւ անվտանգության ոստիկանությունը երեքշաբթի Ցենտրիստական կուսակցության կողմից հանցագործությունների կատարման կասկածներ էին ներկայկացրել ցենտրիստների գլխավոր քարտուղար Միխաիլ Կորբային, ֆինանսների նախարարի խորհրդական Կյորստի Կրախտին, ձեռնարկատեր Հիլարի Տեդերին, ինչպես նաեւ եւս երկու անձանց, որոնց անուններն առայժմ չեն հրապարակվում:
Նմանատիպ նյութեր
608 դիտում
13:59 15-07-2022
Էստոնիայի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին
2354 դիտում
18:08 02-05-2018
Արմեն Ամիրյանը հայտարարել է հրաժարական տալու մասին
Այս բաժնից
724 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
805 դիտում
23:16 14-05-2024
Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար
574 դիտում
22:02 14-05-2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին