3528 դիտում
10:23 13-01-2021
Ադրբեջանն իր ինքնիշխանությունը նվազեցնելու ճանապարհին է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանն իր ինքնիշխանությունը նվազեցնելու ճանապարհին է։ Թուրքիայի կողմից ռազմաբազաների ստեղծումը նման զարգացումների տրամաբանության շրջանակներում է։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազաների ստեղծումը ժամանակի հարց է․ «Միանգամից դա չի արվի, որպեսզի չնյարդայնացնեն ռուսական կողմին։ Սակայն մոտ ապագայում կսկսեն այդ ռազմաբազաների կառուցումը, եւ չի բացառվում, որ մեկն էլ կառուցեն Կասպից ծովի ափին»։
Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին օրեր առաջ խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Լիսաբոնում պորտուգալացի պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով արցախյան պատերազմի ժամանակ Բաքվին ցուցաբերած աջակցության, եռակողմ հայտարարության եւ հետպատերազմյան զարգացումների մասին: Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները, թե կա հավանականությունը, որ այդ նախապայմանները կբավարարվեն, թուրքագետը նկատեց, որ Չավուշօղլուն նախապայմանների մասին իր խոսքում որեւէ բան չի նշել, հետեւաբար, կարելի է ենթադրել, որ դրանցից չի հրաժարվում, եւ գտնում է, որ Հայաստանը կընդունի այն նախապայմանները, որոնք Թուրքիան արդեն 15 տարի շարունակ մեզ ներկայացնում է՝ հարաբերությունները կարգավորելու դիմաց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1021 դիտում
10:34 23-07-2022
Հայաստանի ինքնիշխանությունը սակարկելի չէ․ «Հայաստանի Հանրապետություն»
10368 դիտում
09:41 10-07-2021
Ադրբեջանը կորցրել է ինքնիշխանությունը․ «Հայաստանի Հանրապետություն»
1170 դիտում
15:18 22-09-2020
Ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը. Աշոտյան. News.am
Այս բաժնից
448 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
538 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»