1641 դիտում
15:18 22-09-2020
Ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը. Աշոտյան. News.am
Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները շատ մտահոգիչ են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, փոխանցում է [url=https://news.am/arm/news/603412.html]News.am[/url]-ը։
«ԱԳ նախարարի երեկվա պահվածքը Զարհուրելի է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն ունեն հստակ քաղաքական նպատակ, դրանք ընդհանուր քաղաքականության մի մաս են: Դրան գումարեք թուրքական կողմի հայտարարությունները, եւ կհասկանանք, որ ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը: Պանթուրքիստական շրջանակների ախորժակը շատ ավելին է այլեւս, քան պարզապես Արցախը: Այս պարագայում լսել Նիկոլ Փաշինյանի չստացված դասախոսությունները, երբ նա պետք է դրա փոխարեն հակադարձեր Ալիեւին, լսել ԱԳ նախարարի խոսքը, որ չի մեկնաբանում Ալիեւի ելույթը, քանի որ այն հուզական էր, պարզապես զավեշտալի է»,-ասաց նա՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, եւ որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով։
Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=News.am]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
6635 դիտում
17:06 19-04-2017
Ցանկալի է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության հասնեն, և Ղարաբաղը վերամիավորվի Հայաստանին. Մարին Լը Պեն
Այս բաժնից
382 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
796 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
688 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը