211652_close_icon
views-count10383 դիտում article-date 09:41 10-07-2021

Ադրբեջանը կորցրել է ինքնիշխանությունը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նրանք, որոնք ապահովեցին ադրբեջանական ուժերի հաղթանակն արցախյան 44-օրյա պատերազմում, հենց այնպես՝ հանուն Ադրբեջանի չեն դա արել: Այս աշխարհում ոչ ոք ուրիշների համար ոչինչ չի անում եւ միշտ, երբ ինչ-որ բան է տալիս կամ ինչ-որ բան է կատարում քեզ համար, անում է հանուն սեփական հետաքրքրությունների բավարարման: Սա ճշմարտություն է, եւ կարեւոր չէ, թե համագործակցության վերաբերյալ մեկնաբանություններում ինչպիսի բառապաշար է օգտագործվում: Ավելին՝ նրա հետաքրքրությունների բավարարման ուղիները նախապես համաձայնեցվում են քեզ հետ, եւ դու հետո թաքնվելու կամ մանեւրելու հնարավորություններ չես ունենում:

Պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, որ Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկեր երկրի կարգավիճակի ձեռքբերման հնարավորության նկատմամբ: Ադրբեջանում շատերը համարում են, որ դա անհնար է՝ թվելով մի շարք պատճառներ: Նրանց թվում է նաեւ ադրբեջանական «Զերկալոյի» լրագրողը, որը չի կարողանում հանդուրժել «սեփական մեծության» հանկարծակի փլուզումը եւ կարծես հավատացել է, որ արցախյան պատերազմում իրենք՝ ադրբեջանցիներն են հաղթել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր