1638 դիտում
23:30 12-01-2021
Շվեյցարիան թույլատրել է Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութի կիրառումը երկրում
[url=https://www.tert.am/am/news/2021/01/12/moderna/3493419]Tert.am[/url]-ը գրում է․ Շվեյցարիան հաստատել է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի հասարական առողջապահության դաշնային գրասենյակին, դեղամիջոցը հաստատվել է երկրում զանգվածային պատվաստում իրականացնելու համար:
Moderna-ի դեղամիջոցն արդեն երկրորդ պատվաստանյութն է, որը հաստատվում է Շվեյցարիայի դեղամիջոցների վերահսկիչ մարմնի՝ Swissmedic ինստիտուտի կողմից: Առաջինը դարձել է ամերիկա-գերմանական համատեղ արտադրության Pfizer/BioNTech պատվաստանյութը, որի կիրառումը հավանության է արժանացել դեկտեմբերի 19-ին:
Նշվում է, որ երկիրը պատվաստանյութի մոտ 7,5 մլն չափաբաժին է գնել ամերիկյան ընկերությունից: Պատվաստանյութը կարելի է օգտագործել 18-ից բարձր տարիքի մարդկանց համար: Առաջիկայում առաջին 200 հազար չափաբաժինները կմատակարարվեն տարբեր կանտոններ:
Նմանատիպ նյութեր
1685 դիտում
13:20 19-12-2020
ԱՄՆ-ն թույլատրել է կորոնավիրուսի դեմ Moderna-ի պատվաստանյութի կիրառումը
1908 դիտում
15:27 07-01-2021
Եվրամիությունը արտոնեց Moderna պատվաստանյութի կիրառումը
4201 դիտում
12:56 21-03-2020
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ
Այս բաժնից
724 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
814 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
631 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել