211652_close_icon
views-count1911 դիտում article-date 15:27 07-01-2021

Եվրամիությունը արտոնեց Moderna պատվաստանյութի կիրառումը

Եվրամիության կառույցները վավերացրել են Moderna ամերիկյան ընկերության ստեղծած պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ կիրառելու որոշումը: Նիդերլանդները կլինի առաջին երկիրը, որը կստանա այդ վակցինան: Գրում է [url=https://www.azatutyun.am/a/31037491.html]«Ազատությունը»[/url]։ Թույլտվությունն արձակել է Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը, որը հետագայում վավերացրել է Եվրոպական հանձնաժողովը: Այդ գործակալությունը երկու շաբաթ առաջ արդեն արտոնել է ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համատեղ ջանքերով ստեղծված պատվաստանյութի կիրառումը: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 85 միլիոնը, մահացել է մոտ մեկ միլիոն 900 հազար մարդ: Մասնագետների համոզմամբ, աշխարհում արդեն կիրառվող մի քանի տեսակի վակցինաները թույլ կտան այս տարվա ընթացքում կանխել համավարակի տարածումը:

Նմանատիպ նյութեր