54430 դիտում
21:57 11-01-2021
Շմոլ գազի թունավորման դեպքեր Արարատի մարզում. կան մեծ թվով երեխաներ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 10-ին, «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քանի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչներ, 9-ամյա Ժորա Ս.-ն, 5-ամյա Գոհար Ս.-ն, 37-ամյա Գայանե Ս.-ն և 63-ամյա Գրետա Բ.-ն:
Վերջիններիս կյանքին՝ շնորհիվ «Մուրացան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի, վտանգ չի սպառնում:
Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվել:
Պարզվել է, որ վերջիններս թունավորվել են Նարեկ գյուղի՝ իրենց տան խոհանոցում տեղադրված ջեռուցման կաթսայյից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքից:
Գյուղ է ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Այսօր՝ հունվարի 11-ին, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանութան Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քանի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են ՝ Վեդի քաղաքի բնակիչներ, 42-ամյա Գարուն Խ.-ն, 37-ամյա Նաիրա Հ.-ն, 12-ամյա Ասատուր Խ.-ն, 47-ամյա Մխիթար Խ.-ն, 14-ամյա Լիլի Խ.-ն և 35-ամյա Սերինե Ի.-ն:
Արարատի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Վեդի քաղաքի Մ. Մելքոնյան փողոցի՝ իրենց տանից , որտեղ շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել են:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
4353 դիտում
12:10 08-02-2020
ՀՀ-ում փետրվարի 7-ին արձանագրվել են շմոլ գազից թունավորման դեպքեր, տուժածների թվում կան անչափասներ
10643 դիտում
23:37 07-01-2017
Արմավիրի մարզում շմոլ գազի թունավորման ախտանիշներով քաղաքացիներ են հոսպիտալացվել
Այս բաժնից
17039 դիտում
21:42 19-01-2025
Սևանի սառնամանիքն անգամ չի խանգարում. վայրի բադերը շարունակում են լողալ լճում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ