2025 դիտում
19:52 11-01-2021
Դավիթ Խիթարյանն ընտրվեց ՀՖԿՍՊԻ ռեկտոր. Sport.News.am
Դավիթ Խիթարյանն ընտրվեց Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր։ Այս մասին փոխանցում է [url=https://sport.news.am/arm/news/118356/?fbclid=IwAR023MgzcHl8sYIUAksQQfYMus_XJxNfYHFNCTXhoYp3maMXGBe_xuzkP5M]NEWS.am Sport[/url]-ի թղթակիցը։
Հունվարի 11-ի ն ՀՖԿՍՊԻ-ում տեղի ունեցավ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ռեկտորի ընտրությունն էր:
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին Դավիթ Խիթարյանը ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում ընտրվել էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակար: Ժամանակավոր պաշտոնավարման ժամկետը լրացել է:
Հունվարի 11-ին տեղի ունեգած ընտրությունում ռեկտորի պաշտոնի համար առաջադրված էին 3 թեկնածուներ՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը, ՀՖԿՍՊԻ պրոռեկտոր, Դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը եւ Հայ-ռուսական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության եւ առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ, սպորտի նախկին նախարար Արմեն Գրիգորյանը:
Ընտրության օրը Արմեն Գրիգորյանը ինքնաբացարկ էր ներկայացրել։
Հոգաբարձուների նիստն ընթացավ դռնբաց։
Երկու թեկնածուները ներկայացրեցին բուհի ռազմավարության իրենց ծրագրերն ու զարգացման տեսլականը, որից հետո տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի անդամների հետ հարց ու պատասխան։
Նիստին ներկա էր Հայաստանի վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որը նախքան քվեարկության մեկնարկը կառավարության եւ իր աջակցությունը հայտնեց Դավիթ Խիթարյանի թեկնածությանը։
Հոգաբարձուների 24 անդամներից քվեարկությանը մասնակցեց 23-ը. խորհրդի անդամներից մեկը չմասնակցեց նիստին՝ երկրից բացակայելու պատճառով։ Քվեարկության արդյունքներով ձայների մեծամասնությամբ՝ 15 ձայն, ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դավիթ Խիթարյանը: Գագիկ Սարգսյանը հավաքեց 8 ձայն։
Դավիթ Խիթարյանն ընտրվեց 5 տարի ժամկետով։
Նմանատիպ նյութեր
4144 դիտում
21:58 31-10-2021
ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը՝ Տաջիկստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի պատվավոր դոկտոր
1246 դիտում
22:40 29-03-2024
Դավիթ Գյուջինյանը ընտրվեց Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր
5045 դիտում
14:05 24-12-2016
ԵՊԲՀ-ի 22-րդ ռեկտոր ընտրվեց առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը
Այս բաժնից
2437 դիտում
14:11 26-01-2025
Մբապեի բենեֆիսը հաղթանակ է պարգևել Ռեալին
2638 դիտում
13:25 25-01-2025
Համահայկական 2-րդ ձմեռային խաղերը կկայանան փետրվարի 1-7-ը Ջերմուկում
2671 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ