211652_close_icon
views-count117156 դիտում article-date 14:19 11-01-2021

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայքի ռազմական ոստիկանության բաժնում «արշալույսները խաղաղ չեն»․ պատճառը նոր նշանակված պետն է, ով նախկինում եղել է Հադրութի ՌՈ պետը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ տևական ժամանակ է՝ լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Վայքի ռազմական ոստիկանության բաժնում։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ պատճառը նորանշանակ բաժնի պետ, փոխգնադապետ Վիգեն Հովհաննիսյանի նշանակումն է։ Վերջինս նշանակվելուց հետո իր մոտ է կանչել բաժնի մի քանի աշխատակիցների և ասել, որ ինքը նպատակահարմար չի գտնում նշված անձանց հետ աշխատելու և հորդորել է, որպեսզի իրենց համար այլ աշխատանք ճարեն։ Բաժնի պետի օպեր գծով տեղակալ Գարիկ Սարգսյանը արձակուրդ է վերցրել, սակայն հայտնել է, որ հնարավոր է՝ հետ գա իր գործին։ Բաժնում կան պրոֆեսիոնալ սպաներ, ովքեր նույնպես պատրաստվում են միանալ աշխատանքից իրենց դիմումի համաձայն ազատված գործընկերներին։ Նրանք, ովքեր ոչ միայն նվիրված, այլև հարգված են հասարակության կողմից, չեն պատկերացնում իրենց աշխատանքը նորանշանակ պետ Վ․ Հովհաննիսյանի հետ, ով մինչ այդ աշխատել է Արցախի Հանրապետության Հադրութի ռազմական ոստիկանությունում։ Նրան Վայքի ռազմական ոստիկանության պետի պաշտոնում առաջադրել է ռազմական ոստիկանության ներկայիս պետ Աշոտ Զաքարյանը, մինչդեռ, ըստ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկությունների՝ նա Հադրութում էլ չի փայլել իր գիտելիքներով։ Ու նրա նշանակմամբ՝ Վայքի ռազմական ոստիկանության բաժնում տիրում է անառողջ մթնոլորտ, ինչպես հայտնի ֆիլմում՝ «արշալույսները խաղաղ չեն»։ Եվ աշխատակիցների մեծ մասն այս օրերին, իրենց հիմնական գործը թողած, զբաղված են այլ աշխատանք փնտրելով։

Նմանատիպ նյութեր