211652_close_icon
views-count34251 դիտում article-date 11:44 17-12-2020

Ռազմական ոստիկանությունում արշալույսները խաղաղ չեն․ աշխատանքից ազատվելու դիմում են գրել պետի օպեր գծով տեղակալն ու օպերատիվ ծառայության պետը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ աշխատանքից ազատվելու դիմում են գրել ՀՀ պատպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանն ու օպերատիվ ծառայության պետ Տիգրան Եղյանը։ Ըստ տեղեկությունների՝ պատճառը եղել է այն, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ու Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը նշված անձանց հրահանգել են, որպեսզի նրանք նույնպես աշխատանքներ կատարեն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 19-ին կազմակերպած երթի համար մեծ թվով մարդկանց հավաքագրեն։ Ա․ Աղաջանյանն ու Տ․ Եղյանը հրաժարվել են կատարել այդ հանձնարարությունը և աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։

Նմանատիպ նյութեր